Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
31.07.2012 | 03:14

Բոլոր ազգերը, որոնց ստեղծեցիր, պիտի գան երկրպագեն քո առջև, հավիտյան փառք պիտի տան քո անվանը։ Մեծ ես դու, Տե՛ր, և հրաշագործություններ ես անում, և միայն դո՛ւ ես Աստված։ Առաջնորդի՛ր ինձ քո ճանապարհով, որ ընթանամ քո ճշմարտությամբ, և սիրտս ուրախանա` ակնածելով քո անունից։ Ամբողջ սրտովս գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՛ր Աստված իմ, հավիտյան փառք պիտի տամ քո անվանը։ Մեծ եղավ քո ողորմությունն իմ հանդեպ, հոգիս փրկեցիր խոր դժոխքից։
Սաղմոսներ 85. 9-13

Դիտվել է՝ 4257

Մեկնաբանություններ